Ռուսաստանի ընդդիմությունը հրաժարվել է մարտի 8-ին և 9-ին նախատեսված հանրահավաքների անցկացումից` չկարողանալով դրանք համաձայնեցնել Մոսկվայի քաղաքային իշխանությունների հետ: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում կատարելով ընդդիմության ներկայացուցիչ Սերգեյ Ուդալցովին:
«Հանուն արդար ընտրությունների» ընդդիմադիր միավորման արտահերթ նիստի ժամանակ որոշում է կայացվել հրաժարվել այդ հանրահավաքների անցկացումից և կենտրոնանալ մարտի 10-ին նախանշված երթի անցկացման աշխատանքների վրա:










































