Երեկ երեկոյան «ՀԺ»-ն տեղեկություններ է ստացել, որ Պալաչ անունով հայտնի Արթուր Հարությունյանը, ով «ՀԺ»-ին տված հարցազրույցում սուր հայտարարություններ էր արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին, լքել է Հայաստանը:
«Ըստ խոսակցությունների` Հարությունյանը նման քայլի է դիմել այն բանից հետո, երբ Ծառուկյանի թիկնազորի հետ կապված ինչ-որ աննշան միջադեպից հետո տեղեկացել է, որ Ծառուկյանի թիկնազորի պետ էդոն իրեն է փնտրում:
Այս լուրի կապակցությամբ մեր թղթակիցը զանգահարել է Արթուր Հարությունյանի ընկերոջը, որն ասել է, որ Մեր թղթակցի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում լուրերը, թե Պալաչը Հայաստանից հեռացել է, քանի որ Ծառուկյանի էդոն իրեն է փնտրում, Հարությունյանի ընկերը պատասխանել է. «Չէ, նման բաներ չկան: Ուղղակի գործերի հետ կապված գնացել է»:
Ավելի ուշ իր փախչելու մասին տեղեկությունը հերքել է նաև Արթուր Հարությունյանը.
«Նա մեր թղթակցին զանգահարել է Վրաստանից: «Գործերով եմ եկել Վրաստան: Երկու օրից կվերադառնամ»,- հավաստիացրել է նա:











































