Հունվարի 11-ին մահացել է քաղբանտարկյալ, 2008 թվականից անազատության մեջ գտնվող Շմավոն Գալստյանի մայրը: ԶԼՄ-ներն արդեն տեղեկացրել են, որ քաղբանտարկյալին մորը հրաժեշտ տալու համար հունվարի 12-ին` թաղման օրը, ընդամենը երկու ժամով են ազատ արձակելու, և ընդ որում, նա հնարավորություն չի ունենալու մասնակցելու մոր հուղարկավորությանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը §Առաջին լրատվական¦-ի հետ զրույցում նշեց, որ Շմավոն Գալստյանի մոր հուղարկավորությունը ոչ թե հունվարի 12-ին է, այլ հունվարի 13-ին, և որ ՔԿՀ վարչությունը Շմավոն Գալստյանին ազատ թողնելու վերաբերյալ որևէ որոշում դեռևս չի կայացրել: §Առայժմ քննարկում ենք¦,- ասաց Արսեն Բաբայանը` հավելելով, որ մինչև Շմավոն Գալստյանի մոր հուղարկավորությունը որոշումը կայացրած կլինեն:






































