BBC-ի թղթակից Ռաֆայել Սաակովը հաղորդում է, որ Մոսկվայի քաղաքապետարանի շենքի առջև մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է տեղակայված:
Մոսկվայի քաղաքապետարանի շենքը գտնվում է Պուշկինի և Մանեժնայա հրապարակների մեջտեղում: Մանեժնայա հրապարակում այսօր երեկոյան տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի կողմնակիցների, իսկ Պուշկինի հրապարակում` ընդդիմության հանրահավաքը:





































