Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուի՝ Բաքու այցի ժամանակ «Հարավային միջանցք» նախագծի ստեղծման մասին դեկլարացիա է ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է APA գործակալությունը` հղում անելով եվրոպական մամուլի հրապարակումներին: Բարոզուի եվ Իլհամ Ալիևի հանդիպումը նախատեսված է հունվարի 13-ին: Նախապես տեղեկություն կար, որ եվրահանձնաժողովի ղեկավարի այցի ժամանակ կնքվելու են մի շարք համաձայնագրեր, սակայն պաշտոնապես չէր նշվում` ինչ փաստաթղթերի մասին է խոսքը բանակցությունների ավարտված չլինելու պատճառով: