ՕՄՕՆ-ը սկսել է ցրել Պուշկինի հրապարակից հեռանալ չցանկացող ընդդիմադիրներին: Հրապարակից հեռարձակում է իրականացնում Ракурс ТВ-ն:
Ոստիկանությունը շրջափակել է շատրվանը, որտեղից ելույթ են ունենում ընդդիմության առաջնորդներ Սերգեյ Ուդալցովը, Իլյա Պոնոմարյովը, Ալեքսեյ Նավալնին, Իլյա Յաշինը և այլք: Օմոնականները մահակներ են կիրառում և սկսել են ձերբակալությունները: Շատրվանի շուրջը կանգնած ընդդիմադիրներին մի կողմ են հեռացրել:









































