ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ռուսաստանի ընտրությունների հետ կապված հայտարարության մեջ մասնավորապես նշում է «ընտրություններում քաղաքացիական մասնակցության զգալի աճի մասին և այն, որ բողոքների ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից չհիմնավորված միջամտություններ չեղան»։ Այս մասին հաղորդում է Коммерсант-ը:
Միաժամանակ հայտարարության մեջ ասվում է այն մասին, որ «ընտրություններին նախապատրաստվելու և դրանք անցկացնելու ժամանակ հայտնաբերվել են թերություններ և խախտումներ»։ Նշվում է նաև, որ ընտրողների ընտրությունը սահմանափակ էր: ԵՄ–ն Ռուսաստանին կոչ է անում քայլեր ձեռնարկել՝ այդ թերությունները վերացնելու համար:






































