Ոստիկանությունը Մոսկվայում սկսել է ձերբակալել ընդդիմության ակցիաների մասնակիցներին, ովքեր փորձել են իշխանությունների կողմից չարտոնված գործողություններ կատարել Լուբյանսկայա հրապարակի, Չիստոպրուդնի բուլվարի և ԿԸՀ-ի շենքի մոտակայքում։ Այս մասին գրում է BBC-ն:
Մետրոյի «Լուբյանկա» կայարանի մոտ ոստիկանները ձերբակալել են չգրանցված «Դրուգայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Էդուարդ Լիմոնովին և նրա մոտ 50 կողմնակիցներին։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ մայրաքաղաքային վարչության ղեկավարը:
Չիստոպրուդնի բուլվարում՝ Գրիբոյեդովի հուշարձանի մոտ, որտեղ հավաքվել են անարխիստները, մի քանի մարդու են ձերբակալել:
Երիտասարդները փորձում էին չարտոնված հանրահավաք անցկացնել:
ԿԸՀ–ի շենքի մոտ երկուշաբթի երեկոյան հավաքվել էր մոտ 15 մարդ, հիմնականում տարիքով մարդիկ, ովքեր ցուցանակներ էին բերել և ցանկանում էին ակցիա անցկացնել:
Ավելի ուշ «Դրուգայա Ռոսիայի» մամլո քարտուղար Ալեքսանդր Ավերինը տեղեկացրել էր, որ ԿԸՀ–ի շենքի մոտ չարտոնագրված ակցիայի ընթացքում ձերբակալվել է մոտ 100 մարդ:








































