Friday, 26 06 2026
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը

«Պարոն Ամիրզադյան, դուք գիշերները քնո՞ւմ եք»` «Շատ հանգիստ»

Այս ոչ այնքան հաճելի հարց ու պատասխանով այսօր՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի և նրան օժանդակելու մեջ մեղադրվող թվով 5 անձանց` Ռոմիկ Մաթևոսյանի, Աշոտ Չտրկյանի, Կարեն Պետրոսյանի, Արթուր Ավետիքյանի և Դավիթ Ավետիքյանի գործով գուցե նախավերջին դատական նիստը, որին մեղադրյալներից Աշոտ Չտրկյանի հարազատներին դատարանի բակում ստեղծված աղմուկ-աղաղակից հետո միայն ներս թողեցին դատական նիստերի դահլիճ:

Թեև նախորդ դատական նիստի ժամանակ դատարանը որևէ պատժամիջոց չէր կիրառել ներկաներից և ոչ մեկի և մասնավորապես Աշոտ Չտրկյանի կնոջ նկատմամբ, մինչև դատական նիստի մեկնարկը վերևից արդեն ինչ-որ անհայտ հրահանգ էր եկել կարգադրիչներին, թե՝ «կյաժոյին ներս չթողնել»: Վերջինս, ինչպես հետո պարզ դարձավ, Աշոտ Չտրկյանի կինն էր:

Ինչևէ, բարձրացրած աղմուկից հետո վերև հասնելով ու տեսնելով դատարանի դահլիճում նստած դատախազ Ամիրզադյանին, Չտրկյանի հարազատները վերը նշված հարցը ուղղեցին մեղադրող դատախազին, ինչին էլ դատախազը վերը նշված պատասխանը տվեց:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում դատախազ Ամիրզադյանը մեղադրական ճառն էր կարդացել և միջնորդել էր դատարանին գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանին դատապարտել ազատազրկման` 15 տարի ժամկետով, Ռոմիկ Մաթևոսյանին` 12 տարի, Աշոտ Չտրկյանին` 11 տարի, Կարեն Պետրոսյանին` 2 տարի ժամկետով, խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին վերացնել և նրան կալանավորել դատարանի դահլիճից, Դավիթ Ավետիքյանին` 2 տարի ժամկետով և կրկին կալանավորել դատարանի դահլիճից:

Այսօր արդեն ճառով պետք է հանդես գար պաշտպանական կողմը: Պաշտպաններից առաջինը Դավիթ և Արթուր Ավետիքյանների` երկվորյակ եղբայրների պաշտպան Էդմոն Մարուքյանը ելույթ ունեցավ:

Հիշեցնենք, որ 1983 թվականին ծնված երկվորյակ եղբայրներին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2011 թվականի հունիս ամսին իրենց հորաքրոջ աղջկա ամուսնուց՝ Կարեն Մեհրաբյանից տեղեկանալով, որ վերջինս Թուրքիայում ազգությամբ թուրք մի անձնավորության միջոցով ծանոթացել է հայերեն խոսող անձանց հետ, որոնց առաջադրանքով պարտավորվել է գումարի դիմաց հայթայթել ռազմական բնույթի, Հայաստանի զինուժի, զորամասերի, զորամասերում գտնվող տեխնիկայի, զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ՝ իրենց փոխանցելու համար, ինչպես նաև Կարեն Մեհրաբյանից ստանալով համագործակցության առաջարկ ու հասկանալով, որ խոսքը գնում է պետական դավաճանության մասին, այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին, այսինքն՝ մեղադրվում են հանցագործության մասին չհայտնելու մեջ:

Մարուքյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ ամբողջ դատաքննության ընթացքում այդպես էլ չի հասկացել, թե դատախազն ինչ է հասկանում «հաստատապես հայտնի» և «մերձավոր ազգական» եզրույթներն օգտագործելիս, քանի որ օրենսդրորեն դրանց սահմանն այդպես էլ որոշված չէ, ինչի շնորհիվ էլ շատ դեպքերում այդ եզրույթները կամայականորեն խաղարկվում են դատարաններում: «Ինչպե՞ս է դատախազը որոշել, որ իմ պաշտպանյալներին հաստատապես հայտնի էր Կարեն Մեհրաբյանի մտադրությունը և եթե անգամ այդ կողմից էլ նայենք, մի՞թե իմ պաշտպանյալները պետք է վկայություն տային իրենց մերձավոր ազգականի դեմ, չէ՞ որ օրենսդրորեն դա արգելված է»,- նշեց պաշտպանը, ով ի դեպ միջնորդեց նաև դատարանին վերը նշված եզրույթների սահմանադրականության վիճարկման հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան:

Նշենք, որ մինչ Մարուքյանի ճառը, պաշտպանական կողմից Ռոմիկ Մաթևոսյանի և Աշոտ Չտրկյանի պաշտպանները խնդրեցին դատարանին գոնե մինչև վերջնական պատիժ նշանակելն անհասկանալի արգելանքներ չկիրառել իրենց պաշտպանյալների նկատմամբ` ինչպես օրինակ հարազատների հետ տեսակցելու կամ հեռախոսակապի արգելանքը, քանի որ սա էլ իր հերթին ավելի ագրեսիվ է դարձնում նրանց և անկանխատեսելի իրավիճակներ ստեղծում դատարանի դահլիճում: Դատավորը խոստացավ անդրադառնալ այս առումով դատարանին ներկայացված գրավոր միջնորդությանը, որից հետո խոսքի իրավունք տրամադրեց մեղադրյալներից Աշոտ Չտրկյանին, ում հարազատները թերևս ամենամեծ թիվն էին կազմում դատարանի դահլիճում: Վերջինս դատարանին խնդրեց իր արդարությունը պարզելու համար ստի դետեկտոր օգտագործել, ինչի շնորհիվ վստահ է, որ կապացուցվի իր անմեղությունը: Չտրկյանի հայտարարությանը, սակայն, դատավորն այնքան էլ լուրջ չվերաբերվեց, սակայն խոստացավ անդրադառնալ դրան դատաքննության հետագա փուլերում:

Նշենք, որ Աշոտ Չտրկյանի հարազատները, թերևս, ամենաակտիվ են դատարանում և հնարավոր բոլոր լրատվամիջոցներով արդեն նամակներ և դիմումներ են ուղղել պետական տարբեր ատյանների ներկայացուցիչներին, իսկ Աշոտ Չտրկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ընկերոջ Կ. Մեհրաբյանի առաջարկով մեկնել է Թուրքիա, վերջինիս միջոցով ծանոթացել է այդ երկրում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների աշխատակիցներ Տիգրան և Սայիդ անուններով անձնավորությունների հետ և տեղեկանալով, որ Կ. Մեհրաբյանը վարձատրության դիմաց աշխատում է նրանց գաղտնի առաջադրանքներով, նպատակ ունենալով նույնպես գումար ստանալ, հնարավորինս օժանդակել է Կ. Մեհրաբյանի կողմից այդ առաջադրանքների կատարմանը:

Չտրկյանի մոր` Անահիտ Չտրկյանի խոսքով` դատավարության ընթացքում փաստաբան Հարություն Բաղդասարյանի ճիշտ աշխատանքի շնորհիվ բացահայտվել է, որ Աշոտ Չտրկյանին վերագրվող բոլոր փաստերն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը: Դատավարության ընթացքում անգամ գլխավոր մեղադրյալ Կարեն Մեհրաբյանը, Անահիտ Չտրկյանի խոսքով, բազմիցս շեշտել է, որ ինքը Աշոտ Չտրկյանին ոչինչ չի հայտնել, և Աշոտ Չտրկյանը ոչինչ չգիտի: «Կարեն Մեհրաբյանը և՛ քննության ընթացքում, և՛ առերեսման ժամանակ նույն ցուցմունքն է տվել, որ Աշոտ Չտրկյանը ոչնչից տեղյակ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մեղադրյալի մայրը:

Չտրկյանի հարազատները պնդում են, որ 300 դոլարի փոխանցման փաստի հետ կապված, փաստաբանի միջնորդությամբ, Հովո անունով վկան դատարանի դահլիճում հայտարարել է, որ 300 դոլարը Կարենն իրեն է խնդրել, որ ոմն Տիգրանից վերցնի և փոխանցի: Աշոտ Չտրկյանը այդ գումարի հետ ոչ մի առնչություն չի ունեցել և նույնիսկ չի դիպել այդ գումարին:

«Դատաքննության ժամանակ պարզվել է նաև, որ Կարեն Մեհրաբյանը խնդրել է Աշոտ Չտրկյանին իրեն համակարգիչ տրամադրել՝ պատճառաբանելով, թե Վանաձորում ապրող կնոջ հետ տարաձայնություններ ունի և ցանկանում է առանձին խոսել նրա հետ: Այդ նպատակով էլ Աշոտը նրան տրամադրել է համակարգիչը: Ինչպես և որտեղից իմանար Աշոտը Կարենի մտադրությունների մասին: Եթե իմանար Կարենի իրական մտադրությունների մասին, երբեք նրան համակարգիչ չէր տրամադրի»,- ասաց մեղադրյալի մայրը: Նրա խոսքով` դատարանի դահլիճում որևէ վկա ցուցմունք չի տվել Աշոտի դեմ, ոչ ոք նրան չի ճանաչել, անգամ անվտանգության գործակալները դռնփակ վկայություն են տվել և չեն ճանաչել Աշոտին, ոչ մի ցուցմունք չեն տվել նրա դեմ: Աշոտ Չտրկյանի փաստաբանի պահանջով բոլոր հեռախոսային խոսակցությունները և տեսագրությունները լսվել և դիտվել են դատարանի դահլիճում, որոնցում, ինչպես նշեց Չտրկյանի մայրը, ոչ մի փաստ կամ վկայություն չի եղել, որ ապացուցի Աշոտ Չտրկյանի մեղքը:

«Ինչու են քննիչ Ա. Թևանյանը և դատախազ Ա. Ամիրզադյանը խնամքով թաքցնում իրական դավաճաններին և դատապարտում անմեղ որդուս»,- ասաց Չտրկյանի մայրը՝ հիշեցնելով, որ Կարեն Մեհրաբյանը մեղադրում է ուրիշ մարդկանց՝ իրական դավաճաններին, որոնք գտնվում են ազատության մեջ, նշում է նրանց անունները և պահանջում ներկայացնել դատարան և հարցաքննել. «Ոչ ոք չի էլ արձագանքում Կարեն Մեհրաբյանի այդ պահանջին: Փաստորեն այս գործունեության մեջ ներգրավված են եղել ուրիշ մարդիկ, որոնց փորձում են քողարկել, թաքցնել՝ փոխարենը դատապարտելով անմեղ մարդկանց: Քրեական քործում գնդապետ և փոխգնդապետ է շեշտվում, բայց քննիչ Ա. Թեւանյանը չի էլ ցանկանում պարզել, թե ովքեր են նրանք»,- ասաց Անահիտ Չտրկյանը:

Հիշեցնենք, որ այս գործով դեռ 2011 թվականի դեկտեմբերի 5-ից է սկսել դատավարությունը, իսկ այսօր արդեն գործը հասել է դատական վիճաբանությունների փուլին: Գործով հաջորդ նիստին, որը տեղի կունանա մարտի 16-ին, պաշտպանական ճառով հանդես կգան մյուս 3 ամբաստանյալների պաշտպանները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում