ԱՄՆ-ի ամենամեծ AIG ապահովագրական ընկերությունը (AmericanInternational Group), որը 2008 թ. Lehman Brothers-ի փլուզումից հետո ԱՄՆ կառավարությունից 183 մլրդ եվրոյի աջակցություն էր ստացել, մտադիր է վաճառել Ասիայի իր AIA Group ստորաբաժանումը 6 մլրդ եվրոյով, որն օգտագործվելու է կառավարության պարտքը մարելու համար,- հաղորդում է Bloomberg:
Ընկերությունը վաճառքի է հանել AIA-ի 1.7 մլրդ բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսը 27.15-27.50 հոնկոնգյան դոլար:
AIA-ն համարվում է երրորդ խոշորագույն ապահովագրական ընկերությունը Ասիայում։ Այն ունի գրասենյակներ 15 երկրներում, այդ թվում՝ Թաիլանդում, Հոնկոնգում, Չինաստանում, Մալայզիայում և Սինգապուրում:
2010 թվականին AIG-ը 17 մլրդ եվրոյով բաժնետոմսերի երկու երրորդը վաճառել է IPO-ին, նույն տարում AIG-ը վաճառվել է American Life Insurance միջազգային ապահովագրական ընկերությանը MetLife Inc. 16 մլրդ եվրոյով: 2011 թ. ընկերությունը Թայվանում վաճառել է 2.16 մլրդ եվրոյի ստորաբաժանում:
Ներկայումս ԱՄՆ կառավարությանը պատկանում AIG-ի բաժնետոմսերի մոտ 77% -ը: Ընկերությունը պետությանը շարունակում է պարտք մնալ 50 մլրդ եվրո:











































