Daily mail-ը տեղեկացնում է, որ մեկ գավաթ Earl Grey թեյը, որն իր մեջ պարունակում է մրգային մզվածք, օգնում է խուսափել ավելորդ քաշից, ցածրացնել խոլեստերինը և պաշտպանվել շաքարախտից:
Այն պարունակում է քիմիական նյութեր, որոնք արգելում են ճարպերի արտադրությունը, խթանում են նյութափոխանակությունը և կանխարգելում են խոլեստերինի ավելացումը աղիքներում: Բժիշկները այդ մզվածքը խորհուրդ են տալիս օգտագործել սրտային և շաքարախտով հիվանդներին:
Հետազոտությունը, որ իրականացվել է Իտալիայի Կանտազառո հիվանդանոցում, ընդգրկել է 200 հիվանդների: Պարզվել է, որ «վատ» խոլեստերինը պակասել է 39 տոկոսով, այն նաև 22 տոկոսով նվազեցրել է արյան մեջ շաքարի պարունակությունը և 41 տոկոսով բարձրացրել «լավ» խոլեստերինը:
Բրիտանական սրտի հիմնադրամից Քեթի Ռոզն ասել է. «Սա փոքրամասշտաբ հետազոտություն է, և ավելի մանրակրկիտ ուսումնասիրություններ են անհրաժեշտ»:










































