Երկուշաբթի՝ մարտի 5-ին, Տոկիոյում համապատասխան գործողություններ են ձեռնարկել գտնելու համար պինգվինին, որը փախել է Kasai Rinkai ակվարիումից,- հաղորդում է Japan Today-ը: Թռչունը հավանաբար կորել է հանգստյան օրերին, քանի որ դեռ կիրակի` մարտի 4-ին, նրան քաղաքում տեսնողներ են եղել:
Ըստ կենդանաբանական այգու ներկայացուցիչների՝ իրենք Հումբոլդտի պինգվինի կորուստը հայտնաբերել են միայն մայրաքաղաքային կենդանաբանական այգու աշխատակիցներից կենդանու կցված լուսանկարով էլեկտրոնային նամակ ստանալուց հետո: Նամակը ստանալուն պես՝ Kasai Rinkai-ի աշխատողները սկսել են թռչունի որոնումները:
Վերջերս պինգվինին տեսել են գետում լողալիս: Սակայն, ըստ մասնագետների, պինգվինին գետում բռնել հնարավոր չէ, քանի որ նա շատ արագաշարժ է, և այժմ հույս ունեն թռչունին բռնել միայն, երբ նա հոգնի, ցամաք դուրս գա և քնի:
Իսկ թե կոկրետ ինչպես է փախել պինգվինը՝ հայտնի չէ:
Բոլոր նրանց, ովքեր տեղեկություն ունեն կորած պինգվինի մասին, խնդրել են դիմել ակվարիումի ներկայացուցիչներին:
Հումբոլդտի պինգվիններն ունենում են մոտ 70 սմ հասակ և 5 կգ քաշ:









































