Thursday, 04 06 2026
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը

Nabucco-ն կմիավորվի՞ South Stream-ի հետ

«Nabucco-ն և ռուսական South Stream-ը կարող են միավորվել մեկ նախագծի մեջ», կարծում է Իտալիայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Թորնը իտալական La stampa պարբերականին տված հարցազրույցում, հաղորդում է newsgeorgia-ն: Դեսպանի կարծիքով, դա կապված է իտալական էներգետիկ ENI ընկերության դիրքորոշման փոփոխության հետ: Ընկերությունը, որը South Stream նախագծով ռուսական կողմի հիմնական գործընկերն է, վերջերս հանդես է եկել երկու մրցակից նախագծերը միավորելու առաջարկով: Դեսպան Թորնի կարծիքով, ENI-ի դիրքորոշման փոփոխությունը Հռոմում և Վաշինգտոնում անցկացված մի շարք հանդիպումների հետևանք է, որոնց մասին դիվանագետը հրաժարվել է մեկնաբանություններ տալ: Հայտնի է, որ Եվրամիությունը աջակցում է Nabucco-ին, որի ստեղծման նպատակը Ռուսաստանի վառելիքին այլընտրանքի ապահովումն ու ռուս-ուկրաինական հավանական գազային կոնֆլիկտներից խուսափումն է, ինչի պատճառով եվրոպական երկրները զրկվում են գազից: Սակայն ռուսական South Stream-ը նույնպես նախատեսված է նույն սպառողներին, որոնք օգտվելու են Nabucco-ից, և հնարավորություն ունի երկու անգամ ավելի շատ գազ մղել Եվրոպա, քան Nabucco-ն: Առաջիկա օրերին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն բանակցություններ է վարելու Ադրբեջանում և Թուրքմենստանում, որոնք էլ նախատեսվում է, որ կապահովեն Nabucco-ով առաքվելիք վառելիքի զգալի մասը: Այդ հանդիպումների ընթացքում ընդունվելիք որոշումները մեծ ազդեցություն կունենան դեպի Եվրոպա էներգառեսուրսների առաքման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում