Երգչուհի Ալլա Պուգաչովան, որը հանդես էր գալիս որպես նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի վստահված անձ, կարծում է, որ դա վատ արդյունք չէր Պրոխորովի քաղաքական կարիերայի սկզբի համար:
«Ես շատ ուրախ եմ Միխայիլ Պրոխորովի համար և կարծում եմ, որ քաղաքական գործունեության սկզբի համար… սա շատ լավ արդյունք է»,- ասել է Պուգաչովան լրագրողներին՝ ավելացնելով, որ ինքը, իհարկե, չի հավատում, թե ընտրություններն արդար են անցել:
Պուգաչովայի կարծիքով՝ կարևորը, որ տեղի է ունեցել ընտրությունների օրը, այն է, որ «նկատվում է հասարակության թարմացում, որ ժողովուրդը չի լռում, նա վերջապես սկսում է ապրել, հասկանալ»:
Երգչուհին նաև իր ուրախությունն է հայտնել, որ ժողովուրդը չի վախեցել քվեարկել նոր քաղաքական գործչի՝ Պրոխորովի օգտին: Նա շնորհավորել է միլիարդատիրոջը և նրան հաջողություն մաղթել:





































