Saturday, 13 06 2026
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է

Հունաստանին կարող է անհրաժեշտ լինել օգնության երրորդ փաթեթը

Հունաստանին մինչև 2015 թ. կարող է անհրաժեշտ լինել մինչև 50 մլրդ եվրոյի չափով ֆինանսական նոր փաթեթ: Այս մասին գրում է գերմանական Spiegel Online ամսագիրը:

Եվրահանձնաժողովը, Եվրոպական Կենտրոնական բանկն ու ԱՄՀ-ն արդեն հավանության են տվել Հունաստանին դեֆոլտից փրկելու համար անհրաժեշտ երկու փաթեթներին:

Եվ այսպես, 2010 թ. մայիսին Եվրագոտու երկրները և ԱՄՀ-ն Հունաստանին հատկացրին 110 մլրդ եվրո վարկ, որից ավելի քան 70 մլրդն արդեն տրամադրվել է: Իսկ 2012 թ. փետրվարին առաջին փաթեթին հաջորդեց երկրորդը` 130 մլրդ եվրոյի չափով` գումարած մասնավոր ներդրողների 100 մլրդ դոլարանոց վարկային պարտքի մարման ծրագիրը:

Այդուհանդերձ, Spiegel-ի տվյալներով՝ Հունաստանի բյուջեի կայունությունը մինչև 2015 թ., երբ ավարտվում է ընթացիկ ծրագիրը, լուրջ կասկածներ է առաջացնում վարկատուների շրջանում, առաջին հերթին՝ Գերմանիայի: Ընդ որում, հենց Գերմանիան էր պնդում, որ բացառեն ընթացիկ կանխատեսումներից «զգուշավոր» գնահատականը, որպեսզի փաստաթուղթը հեշտությամբ անցներ քվեարկությունը խորհրդարանում,- գրում է ամսագիրը` հավելելով, թե Աթենքին կարող է անհրաժեշտ լինել ևս 50 մլրդ եվրո:

Արդեն 2012 թ. խորը ռեցեսիայի հետևանքով Հունաստանի բյուջեի եկամուտները նվազել են 470 մլն եվրոյով` ի հեճուկ կանխատեսումների, իսկ ծախսերն աճել են 951 մլն եվրոյով,- նկատում է RIA Novosti գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում