Մարտի 3-ին` ժամը 09.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 321-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ Մեղրի քաղաքի բնակչուհի, 1974 թ. ծնված Վարդուշ Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:











































