Ռուսաստանում այս պահին ամփոփվում են նախագահական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ այդմ` նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովը հավաքել է ձայների 19,39%-ը` առաջ անցնելով ընդհանուր առմամբ երկրորդ տեղը զբաղեցնող Գենադի Զյուգանովից` 18,96%: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Այս պահի դրությամբ մայրաքաղաք Մոսկվայում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է ձայների 48,25%-ը, ինչն ամենացածր ցուցանիշներից է ՌԴ սուբյեկտներում հավաքած ձայներից:
Լիբերալ-դեմոկրատ Ժիրինովսկու օգտին քվեարկել է ընտրողների 6,5%-ը, իսկ հօգուտ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդի քվեարկել է ընտրողների միայն 4,97%-ը:








































