«Համաձայն Exit Poll-ի՝ այս ընտրություններում մոտ 60 % ձայներ հավաքելով՝ Պուտինը ճիշտ ճանապարհի վրա է, որպեսզի նորից դառնա Ռուսաստանի նախագահ»,– գրում է Sky News-ը:
Վարչապետը վճռական է տրամադրված Կրեմլում իր համար նոր վեցամյա ժամկետ ապահովելու ճանապարհին` շնորհիվ այսօր տեղի ունեցած նախագահական ընտրությունների, որ Պուտինի մրցակիցներն արդեն անվանել են «կեղծարարություն»:
Երկու Exit Poll–եր, որոնք անցկացվել են քվեարկությունից հետո, 59,3 % ձայներով կանխատեսում են ՊԱԿ-ի նախկին աշխատակցի հաղթանակը։ Ձայների այս քանակը բավարար է քվեարկության երկրորդ փուլից խուսափելու համար:
Նրան մոտ կանգնած մրցակից Գենադի Զյուգանովը, համաձայն նույն երկու Exit Poll-երի, չի հասել 20 %-ին:
Մյուս թեկնածուներն էին ազգայնական Վլադիմիր Ժիրինովսկին, ԱԺ նախկին խոսնակ Սերգեյ Միրոնովը և միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:
Պուտինի հակառակորդները հայտարարել են, որ քվեարկությունը երկրի շատ շրջաններում կեղծվել է, որպեսզի Պուտինը կարողանա չորս տարի վարչապետ աշխատելուց հետո վերադառնալ նախագահի պաշտոնին: Նրանք երդվել են ակտիվացնել իրենց ընդդիմադիր շարժումը՝ վերջ դնելու Պուտինի դարաշրջանին, ով իրականում իշխանության է եկել դեռ 12 տարի առաջ:









































