Apple ընկերությունն ուրբաթ օրն ինտերնետային իր կայքում հայտնել է, որ իրենք ԱՄՆ-ում ստեղծել են ավելի քան 500.000 աշխատատեղ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, կայքում հաղորդվել է, որ 514.000 աշխատատեղեր ստեղծվել են Apple ընկերության կողմից այն դեպքում, երբ ընկերությանը քննադատում են գործարաններում օտարազգի աշխատողներ ընդունելու համար:
Ինտերնետային կայքի համաձայն՝ ամբողջ աշխարհում Apple ընկերության աշխատակիցների երկու երրորդն ամերիկացիներ են:










































