Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներն ու ռուս դիտորդներն ասում են, որ ընտրությունները, որոնցում, ամենայն հավանականությամբ, կհաղթի ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը, ընթանում են լայնածավալ խախտումներով:
Associated Press-ը գրում է, որ Պուտինը, ով նախագահել է 2000-2008 թվականներին, ակնկալվում է, որ հեշտությամբ կհաղթի նաև այսօր տեղի ունեցող ընտրություններում: Բայց եթե խախտումների հստակ ապացույցներ լինեն, դա կմեծացնի ընդդիմության նպատակաուղղվածությունը՝ ցույցերը շարունակելու հարցում, որոնք սկսվել էին դեկտեմբերին:
Golos անկախ դիտորդական գործակալության ներկայացուցիչ Լիլյա Շիբանովան ասել է, որ իրենց կազմակերպությունը տեղեկություններ է ստանում այն մասին, որ որոշ շրջաններում նույն ընտրողներին մի քանի անգամ բերում են ընտրատարածք:
Միխայիլ Կասյանովը, ով Պուտինի օրոք առաջին վարչապետն էր և այնուհետև միացավ ընդդիմությանը, ասել է. «Այս ընտրություններն ազատ և արդար չեն: Մենք նախագահին չենք ճանաչի»: