Monday, 15 06 2026
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը
Դատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներով
20:10
Եվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունները
Երևանում կգործի ամառային ստեղծագործական ճամբար՝ երեխաների և պատանիների համար
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է Իսրայելի դեմ մեկ օրում 28 մարտական ​​գործողության մասին
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Սևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
19:10
Նորվեգիայի արքայադստեր որդին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ

Որպեսզի լքենք` պետք է մեզ մասնիկ չհամարենք. հոգեբան

Համաձայն պաշտոնական վիճակագրության` 2002-2007 թթ. ընթացքում Հայաստանից մեկնել և չի վերադարձել մոտ 205 հազար մարդ: 2008-ին`մոտ 23 հազար, 2009-ին` 25 հազար մարդ: 2010-2011 թթ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 11,630 մարդ և վերադարձել` 7894:
Մարտի 1-ի դեպքերից հետո արտագաղթի մեծ ալիք բարձրացավ: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը այդ փաստը բացատեց հետևյալ կերպ. «Մարտի 1-ի նախորդող դեպքերից առաջ հրապարակում հավաքվել էին այն մարդիկ, ովքեր ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի կողմանկիցներն էին, այլ պարզապես հոգնել էին տիրող իրավիճակից: Նրանք, տեսնելով որ ոչինչ չի փոխվել և չի փոխվում, ևս մեկ անգամ հիասթափվեցին: Արտագաղթողների ցուցակում առաջին հորիզոնականը հենց այդ մարդիկ էին զբաղեցնում»:

Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի` արտագաղթի խնդիրը հոգեբանների կողմից բավականաչափ ուսումնասիրված է. «Բաժանումն առհասարակ ծանր բան է, և մարդ պետք է լուրջ պատճառներ ունենա այդ քայլին դիմելու համար: Արտագաղթի հիմնական պատճառներից մեկը սոցիալական պայմաններն են: Այս պատճառն, այնուամենայնիվ, միակը չէ: Այսօր Հայաստանում, նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր ինչ-որ չափով կարողանում են իրենց կենցաղը ապահովել, ապա Հայաստանում կա արմատացած կարծիք, որ այստեղ, հատկապես երիտասարդների համար, ապագա չկա: Ես այդ կարծիքի հետ համամիտ չեմ, քանի որ դրսում ևս մեր երիտասարդներին փայլուն ապագա չի սպասվում»:

Արտագաղթի հոգեբանությունը երկու տեսակետից է դիտարկվում. մինչև գնալը և գնալուց հետո: Հոգեբանի խոսքերով` երբեմն մարդիկ բավական թեթև սրտով են գնում. «Երբ ուզում ես ինչ-որ մեկից հեռանալ, սկսում ես հոգեբանորեն վարկաբեկել այն` քո քայլն արդարացնելու համար»: Նա նշեց, որ վարկաբեկման համար հեռացող մարդը ներքին դիրքորոշումներ է ստեղծում: Սա շատ տարածված հոգեբանական մեխանիզմ է, և, ըստ էության, ունի ինքնապաշտպանական նշանակություն: Օրինակ, մարդիկ վատն են համարում երկիրը, ժողովուրդը, ազգը` իրենց առանձնացնելով և վեր դասելով. «Սա օգնում է ավելի հեշտ կայացնել այդ բարդ որոշումը: Չէ՞ որ արտագաղթի որոշում ընդունած մարդիկ երբեմն ուղղակի գնում են դեպի անորոշություն»:

Կարինե Նալչաջյանի համոզմամբ` մարդ ինչքան էլ սիրի իր հայրենիքը, այնուամենայնիվ կարող են լինել ինչ-ինչ հանգամանքներ, որոնք կարող են ստիպել մարդուն լքել հայրենիքը: Կան մարդիկ, որոնց համար առաջնայինը իրենց բարեկեցությունն է և դրա պատճառով էլ կարող են լքել հայրենիքը. «Ազգի հետ էթնիկական ինքնանույնացումը մարդկանց մոտ տարբեր չափով է արտահայտված լինում: Ով ունի ուժեղ էթնիկական ինքնանույնացում՝ ցավ է ապրում վատի համար և հրճվում լավի համար, քանի որ իր մի մասնիկն է համարում այն: Որպեսզի լքենք` պետք է մեզ մասնիկ չհամարենք»:

Պետք չէ արտագաղթի հարցը կապել միայն սոցիալական պայմանների հետ: Սոցիալական պայմանները միշտ չէ, որ լինում են առաջնային: Հաճախ առաջնային է լինում սեփական ազգի հետ հոգեկան թույլ կապեր ունենալը: Սկզբնական շրջանում, երբ մարդիկ լքում են իրենց հայրենիքը, թվում է` ամեն ինչ հրաշալի է: Հոգեբանի խոսքերով` դա «մեղրամսի» շրջանն է: Իսկ երբ ամեն ինչ իրական է դառնում, մարդիկ ապրում են մշակութային շոկ: Նրանք հասկանում են, որ չկա այն, ինչն իրենց իսկապես հարկավոր էր և օտարության մեջ ինքնահաստատվելու համար բավական մեծ ջանքեր են հարկավոր:

Կա նաև վերադարձի շոկ հասկացությունը: Կարինե Նալչաջյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «Երբ դու լքում ես երկիրդ և գնում ուրիշ տեղ, պետք է հարմարվես նրանց օրենքներին և սովորույթներին: Այս գործընթացը բավականին ժամանակ է պահանջում: Արդյունքում լինում են մարդիկ, որոնք այդպես էլ չեն հարմարվում: Կա կարոտախտ հասկացությունը, որը բնորոշ է այն մարդկանց, ովքեր լքել են հայրենիքը և հայտնվել ուրիշի հայրենիքում: Երբեմն միգրանտները ինչ-ինչ պատճառներով չեն հարմարվում: Նրանք որոշում են գալ: Ցավոք, երբ պայմանները փոխված չեն լինում և ամեն ինչ նույնն է լինում, ընկնում են վերադարձի շոկի մեջ: Այս անգամ, երբ նրանք կրկին լքում են հայրենիքը, լքում են անվերադարձ»:

Ըստ մասնագետի` հայ մարդը հողին կպած մարդ է, և եթե մեր երկրում լինեն համապատասխան պայմաններ, մարդիկ կմնան և կշենացնեն մեր երկիրը, այլ ոչ թե ուրիշինը. «Միգրանտը տառապող մարդ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում