Իսպանացի թենիսիստ Դավիդ Ֆերրերը դարձավ Ակապուլկոյի մրցաշարի հաղթող` եզրափակիչում 6:1, 6:2 հաշվով պարտության մատնելով իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոյին: Հանդիպումը տևեց 1 ժամ 10 րոպե: 29-ամյա իսպանացին 3-րդ անգամ անընդմեջ դարձավ մեքսիկական մարցաշարի հաղթող` իր մարզական կարիերայի ընթացքում նվաճելով 14-րդ տիտղոսը:
Հաջորդ շաբաթ հրապարակվելիք ATP վարկանիշային աղյուսակում Ֆերրերը կրկին կզբաղեցնի 5-րդ տեղը, որը զիջել էր ֆրանսիացի թենիսիստ Ժո-Վիլֆրիդ Ցոնգային:
«Ես երջանիկ եմ, քանի որ անցկացրի շաբաթվա լավագույն հանդիպումս:
Ֆերնանդոն իր լավագույն խաղը չցուցադրեց, բայց այդպիսին է թենիսը: Այժմ պետք է հաջող խաղ ցուցադրեմ Ինդիան-Ուելսի ու Մայամիի մրցաշարերում»,- մրցաշարի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է Ֆերրերը:








































