Լեհաստանի հարավում շաբաթ օրն իրար են բախվել երկու գնացք: Վթարի պատճառով մահացել է առնվազն 8 մարդ և վիրավորվել՝ ավելի քան 50-ը: Պաշտոնատար անձանց խոսքով՝ սա վերջին տարիներին երկրում տեղի ունեցած երկաթուղային ամենախոշոր վթարն է:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ երկու գնացքները շարժվել են իրար ընդառաջ: Գնացքներից մեկը, հավանաբար, այդ ուղիով ընթանալու իրավունք չի ունեցել, այդ պատճառով էլ տեղի է ունեցել բախումը :
Տրանսպորտի նախարար Սլավոմիր Նովակը TVN24 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ սա երկրում վերջին տարիներին տեղի ունեցած ամենախոշոր երկաթուղային պատահարն է:







































