Այսօր Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում WBA, WBO, IBF վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն իր ուժերը կչափի Ժան-Մարկ Մորմեկի հետ: Մենամարտից առաջ L Équipe-ին տված հարցազրույցում ուկրաինացին հայտարարեց.
«Չիսորայի արարքը հեղինակազրկում է բռնցքամարտը: Նա վատ օրնակ է ծառայում երիտասարդներին, սակայն համոզված եմ, որ արդեն զղջում է իր արարքի համար: Հուսով եմ` Մորմեկը մենամարտը կրկեսի չի վերածի: Նա փորձառու բռնցքամարտիկ է, ով հարգում է սեփական անձն ու մրցակցին:
Ֆրանսիացին նույնպես խոսել է առաջիկա մենամարտի մասին:
«Վստահ եմ, որ կարող եմ հաղթանակ տանել: Ես նոր մարզիչ ունեմ և ինձ ավելի պատրաստված եմ զգում: Կլիչկոն գիտի, որ պետք է խուսափի իմ հարվածներից: Ես չեմ հանձնվելու և պայքարելու եմ մինչև վերջ»,- Մորմեկին մեջբերում է Boxingnews-ը:








































