Ըստ նախնական տվյալների՝ հատուկ գործողության ընթացքում սպանվել է Ինգուշեթիայի գրոհայինների առաջնորդ Ադամ Ցիզդոևը:
Երկու գրոհայիններ, այդ թվում՝ Ադամ Ցիզդոևը, սպանվել են Մալգոբեկ քաղաքում:
Ինչպես հաղորդում է Interfax գործակալությունը, անվտանգության ուժերի աշխատակիցները փորձել են կանգնեցնել մեքենան, որի մեջ գտնվել են հանցագործները, սակայն ապարդյուն. գրոհայինները դիմադրություն են ցույց տվել և սպանվել փոխհրաձգության ժամանակ:
Երկրորդ սպանվածի ինքնությունը ճշտվում է: