Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, Playboy հայտնի ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները կվերականգնի իր հիմնադրած ամսագրի նկատմամբ վերահսկողությունը: Հեֆները ցանկանում է գնել իրեն չպատկանող բոլոր այն բաժնեմասերը, որոնք ժամանակին վաճառել էր:
Ինչպես սպասվում է, այս գործարքը կիրականացվի առաջիկա եռամսյակում։ Հեֆներն իր ընկերությունը գնահատել է 207 մլն դոլար:
Հեֆների Icon Acquisition Holdings LP ընկերությունը բաժնետերերին առաջարկել է 6,15 դոլար մեկ բաժնետոմսի համար, ինչը 18%-ով ավելին է, քան նրա շուկայական գինը: Սակայն բաժնետերերը դժգոհ են մնացել այս առաջարկից, քանի որ, ըստ նրանց, դա շատ ցածր գին է:
Այս պահին Հեֆներին է պատկանում բաժնետոմսերի մոտ 70%-ը: