Sunday, 07 06 2026
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան

Բանակում ես էլ եմ ծեծել, ես էլ եմ ծեծ կերել (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի Սիրանկյուն հաղորդաշարի զրուցակիցն է երգիչ Արսեն Սաֆարյանը:

– Արսեն, տասը տարուց ավելի հանրությունը ծանոթ է Ձեր երգարվեստին: Եթե սկզբնական շրջանում Ձեր երգերը լիրիկական էին, հետո անցում կատարեցիք  ավելի ռիթմիկ երգերի, օրինակ՝ «Քո տոնը շնորհավորը», որը ավելի ռեստորանային տրամադրություններ է ստեղծում: Ինչո՞վ է պայմանավորված այդ անցումը:

– Անցում, որպես այդպիսին, չի եղել, իսկ «Քո տոնը շնորհավոր» երգը ոչ թե ռեստորանային է, այլ հատուկ գրված է տոնական օրերին երգելու համար: Այսինքն՝ ես դա երգել եմ թե՛ անկախության, թե՛ բանակի օրը, թե՛ ծննդյան օրերին ռեստորանում կամ ակումբում և թե՛ շատ համերգներում: Միշտ էլ ունեցել եմ ռիթմիկ երգեր և առհասարակ 2000-ից այս կողմ կարծում եմ՝ աչքի եմ ընկել հենց այդ ուրախ ռիթմերով: Մինչ այդ հիմնականում 60-70 տոկոսը տխուր, բայց մեղեդային երգեր էին հնչում, ես այդ ժամանակ որոշեցի ինձ համար որպես երգիչ շահեկան դարձնել և նաև նման ռիթմերով աչքի ընկնել, ինչն ինձ հաջողվեց:

– Արսեն, նշեցիք, որ բանակի օրն էլ կարող եք այդ երգը երգել, սակայն Դուք բանակին նվիրված այլ երգեր էլ ունեք, իսկ ծառայե՞լ եք բանակում:

– Այո՛, իհարկե ծառայել եմ:

– Վերջին շրջանում հաճախ են սպանության կամ ինքնասպանության դեպքեր  արձանագրվում բանակում, Ձեր ծառայության ժամանակ ե՞ւս շատ էին այդպիսի դեպքերը:

– Ես ծառայել եմ 98-99-ի վերջ ընկած ժամանակահատվածում, և բանակից ինձ մեծամասամբ մնացել են բարի հուշեր, որովհետև ծառայել եմ շատ կազմակերպված զորամասում՝ Ազգային անվտանգության զորամասում:

– Ծանոթո՞վ էիք հայտնվել այնտեղ:

– Ծանոթով չէ, բայց քանի որ ես արդեն երգում էի Երգի պետական թատրոնում, կար մտահոգություն, որ մնամ քաղաքում և մասնակցեմ հաղորդումներին, և Արթուր Գրիգորյանը օգնեց ինձ այդ հարցում:

– Իսկ ցանկություն չունեի՞ք ընդհանրապես չծառայել:

– Բանակում չծառայելու ցանկություն միշտ կա, և կարծում եմ կլինի, բայց ըստ իս, պետք է անպայման ծառայել, քանի որ տղամարդու համար դա բավականին այլ որակներ է դաստիարակում: Իհարկե, այսօր ինչ-որ դեպքերի մասին են խոսում, բայց եկեք հասկանանք, որ բանակը մանկապարտեզ չէ, և տղաները բանակ գնալիս չպետք է այնտեղ միայն ներքնակ պատկերացնեն, բանակը ժամանցային ակումբ չէ, բանակը կոչվում է բանակ: Եթե հիշում եք, սովետական ժամանակահատվածում էլի նույն փորձնական շատ զորավարժությունների ժամանակ էլ ինչ-որ դեպքեր գրանցվում էին: Այնպես որ, շատ սուբյեկտիվ պրոբլեմներ են, և անձերի բախման հետևանքով են մեծամասամբ լինում այդ  զոհերը, իհարկե ցավալի է, իհարկե բոլորն էլ պետք է պայքարեն, որ նման բան չլինի:

– Արսեն, սակայն մենք գիտենք, որ սպան զինվորին հաճախ համարժեք չի վերաբերվում, նվաստացնում է:

– Զինվորը զինվոր է, սպան սպա է, այսինքն՝ ամեն մեկն իր տեղում պետք է լինի: Սպան հո չի կարող գնալ զինվորին ասել՝ արի սիրածդ աղջկան ես նամակ գրեմ:  Ուրիշ բան, որ  շփման այլ կուլտուրա պետք է լինի, պետք է ամեն ինչ չափի մեջ լինի, բայց ես ընդունում եմ, որ զինվորը զինվոր պետք է լինի, դրանից է գալիս նույն զորամասի և նույն բանակի կարգապահությունը: Այնպես չի լինում, որ բոլորն իրար սիրեն և իրար կոնֆետ բաժանեն: Մենք վերցնում ենք մի դեպք՝ մեկը մեկին խփեց, ու դա սարքում ենք լրատվական բում, բայց կներեք, պետք է ավելի խորը գնալ, տեսնել՝ ինչ է եղել և մեծամասամբ շատ պետք չէ կապել բանակի կարգապահության և ոչ մի բանի հետ, դրանք անձնական կոնֆլիկտներ են, ես էլ եմ ունեցել, ես էլ եմ ծեծել, ես էլ եմ ծեծ կերել, բայց դա չի դարձել բացահայտ քննարկման առարկա: Ես տեսնում եմ, որ լրատվական կրակը թափվում է  Պաշտպանության նախարարության վրա: Այդպես չէ, դա բանակ է, մանկապարտեզ չէ:

– Այսինքն՝ Դուք չե՞ք գտնում, որ բանակն այսօր ունի լրջագույն բարեփոխումների կարիք, մանավանդ, որ մենք կադրերով ենք տեսնում՝ ինչպես էր, օրինակ, բանակում հրամանատարը նվաստացնում զինվորին:

– Այդ հրամանատարի ականջն էլ կարելի է կտրել: Ես ընդհանուր առմամբ եմ ասում, որ պետք չէ բանակին նայել որպես դպրոց կամ ինստիտուտ, դա այդպես չէ, և իհարկե համաձայն եմ, և ոչ միայն բանակում, շատ-շատ ոլորտներ կան, որ այսօր անընդհատ բարեփոխման կարիք ունեն: Ամենազարգացած երկրներում էլ անընդհատ բարեփոխումներ են անում: Ես այդ բանի կողմնակիցն եմ. եթե ծառայություն, ուրեմն ծառայություն, եթե դժվարություն, ուրեմն դժվարություն:

– Այսինքն՝ մեր բանակը մարտունա՞կ  է, կայո՞ւն է:

– Ես չգիտեմ, քննություն չեմ անցկացրել բանակի հետ, թող մասնագետները, սպայական կազմը քննարկի՝ ինչքանով է մարտունակ այսօր, ես կողմնակից եմ, որ մեր զինվորը պետք է անպայման շատ լավ սնվի: Ես եղել եմ մեր երգիչ-երգչուհիների հետ սահմանամերձ գոտիներում և տեսել եմ շատ-շատ երևույթներ, որոնք ինձ և՛ դուր են եկել, և՛ դուր չեն եկել: Պետք է աշխատել, բայց պետք չէ փնովել անընդհատ:

– Արսեն, վերջին տարիներին շատ է խոսվում քաղաքացիական հասարակության կայացման մասին, շփվելով  բազմաշերտ հանրության հետ՝ նկատե՞լ եք, որ սա արդեն այլ հանրություն է:

– Թվացյալ է, թե ես շատ եմ շփվում, ընդհակառակը, ես նույնիսկ կարոտում եմ շփումներին, բայց նկատել եմ՝ նույն լրատվական դաշտում մեծ ակտիվություն, որն ինձ դուր է գալիս, սակայն եթե դա հիմնավորված է: Լրատվական դաշտը շատ մեծ աճ ունի:

– Ինչ-որ առումով վերահսկող մեխանի՞զմ է իշխանություններին, հանրային խնդիրներին:

– Հանրային խնդիրները և քննարկվում են, և շատ հարցեր ջրի երես են հանվում, սա գովելի է և լավ է: Ընդհանուր առմամբ, եթե վերցնենք, վերջին 4-5 տարիների ընթացքում հենց լրատվության շնորհիվ շատ բան է փոխվել:

– Արսեն, Ռուսաստանում ընտրություններին ընդառաջ բոլոր մտավորականները, արվեստագետները միավորում են հանուն արդար ընտրությունների: Արդյոք մեկ  անգամ մենք կհամախմբվե՞նք հանուն արդար և թափանցիկ ընտրությունների:

– Մենք ունեցել ենք և ունենք նման օրինակներ, երբ արվեստի մարդիկ համախմբվել են քաղաքական ուժի կամ գործչի շուրջ: Ինչքանո՞վ է դա լավ կամ վատ, չեմ կարող պատասխանել, ինձ համար կարևորն իմ ընտանիքն է, Հայաստանն է, եթե իմ ընտանիքում վատ է, ուրեմն ինձ համար վատ է: Բոլորիս համար մեր պետությունը սկսվում է մեր ընտանիքից: Մենք պետք է ճիշտ դասեր առնենք մեր անցյալից և փորձենք ավելի ճիշտ որոշումներ կայացնել: Արվեստի մարդիկ շատ ուժեղ անհատներ են, և կարծում եմ իրենք դժվար կմիավորվեն, որովհետև ամեն մեկը ունի իր ուժեղ ամրագրած կարծիքը: Ինչպես միշտ, ես անում եմ իմ աշխատանքը, չեմ ամաչում դրանից, վարձատրվում եմ դրա համար…

– Նախընտրական պրոցեսների աշխատանքը…

– Թեկուզ նախընտրական:

– Ի՞նչ առաջարկներ եք ստանում:

– Առաջարկները տարբեր ընտրությունների ժամանակ տարբեր են լինում, ես այս թեման չեմ սիրում, և լրագրողները չոփից գերան սաքելով, սկսել են մեզ կապել այս կամ այն կուսակցության, նույնիսկ գաղափարախոսության հետ: Ես ասում եմ չի կարելի, դուք շատ ավելի լուրջ հարցեր ունեք քննարկելու, և երգիչները անում են իրենց աշխատանքը, երգում են ժողովրդի համար:

– Բոլոր ուժերի մոտ էլ կգնայի՞ք, ընդդիմադիրների  մոտ է՞լ կգնայիք երգելու:

– Ինձ շատ կուսակցությունների համերգներին են տեսել: Որպես կանոն, ընդդիմադիր կուսակցությունները չեն դիմում, քանի որ կարծում եմ` իրենք նույն ցույցի, հանրահավաքի դեպքում ունեն իրենց պայքարը և կարծես թե երգիչն այդտեղ անելիք չունի: Երբեք որևէ մեկը ինձ չի ասել՝ դու պետք է երգես այստեղ, իսկ այստեղ՝ ոչ:

– Ո՞ր տարիքային խմբերի համար եք երգում: Ովքե՞ր են եկել Ձեր  մենահամերգներին երկրի առաջին դեմքերից:

– Մասնատել և ասել, որ այս տարիքայինը միայն պետք է լսի իմ երգերը,  խուսափում եմ դրանից, ես խուսափել եմ, որ ինձ միայն 12-18 տարեկանները  լսեն, որովհետև ես էլ, նրանք էլ մեծանում ենք, և միայն գեղեցիկ աչքերիդ, տեսքիդ համար լսելը սխալ է:

Իսկ համերգներին, կարծում եմ, շատերն են եկել, և չեմ կարող անուններ նշել՝ ով է եղել, իսկ ով ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում