Պորտուգալիայի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Բենֆիկա»-ն «Էստադիո դա Լուժ» մարզադաշտում ընդունել էր «Պորտու»-ին:
Հանդիպման 7-րդ րոպեին հյուրերի բրազիլացի հարձակվող Հալկը խփեց իր հերթական ֆանտաստիկ գոլը: Հարձակվողի հարվածից հետո գնդակը սլանում էր 108 կմ/ժ արագությամբ: «Պորտու»-ն հաղթանակ տարավ 2:3 հաշվով:









































