Մարտի 2-ին` ժամը 19.45-ին, Արծվաբերդ գյուղի մի բնակիչ դիմել է ոստիկանության Տավուշի բաժին, որ իր տնից գողացել են ձայնագրիչ, «Նոութբուք» համակարգիչ, հեռակառավարման 3 վահանակ, օծանելիք, հուշանվեր-խաչ և լապտեր` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 33-ամյա Դավիթ Չ-ն:
Գողոնն առգրավված է: Դավիթ Չ-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:








































