1930թ. այս օրը Բեյրութի Քանթարի փողոցում 15 աշակերտով բացվեց Համազգային ճեմարանը:
Ճեմարանի նպատակն էր նորահաս սերունդներուն տալ ընդհանուր կրթություն, մանավանդ հայեցի դաստիարակութիւն, պահել ազգային առողջ ոգին, վառ պահել աշակերտների սրտերում հայ լեզվի ու մշակույթի նկատմամբ սերը, պատրաստել գիտակից հայ մտավորականներ, նվիրյալ մարդիկ:
Նորաբաց դպրոցին տնօրինությունն ստանձնում է Լևոն Շանթը` Նիկոլ Աղբալյանի օժանդակությամբ:
Ճեմարանը Քանթարի փողոցից հետագայում տեղափոխվում է Բեյրութի Ուատի Ապու Ճեմիլ փողոց, ավելի ընդարձակ ու հարմարավետ շենք: Հայ Ճեմարանը այնուհետ կոչվում է Նշան Փալանճեան Ճեմարան:
Լևոն Շանթի մահից հետո (1951) տնօրենի պաշտոնը վարում է Սիմոն Վրացյանը: Այսօր Ճեմարանի աշակերտների թիվը հասնում է 700-ի: