Sunday, 07 06 2026
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները

Ի՞նչն է կազմաքանդվել

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե ողջունելով Վարդան Օսկանյանի անդամակցությունը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, արդյոք Հայ ազգային կոնգրեսը նրան այլևս չի՞ համարում մարտի 1-ի համար պատասխանատուներից մեկը, Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է. «Մենք ամեն ինչ ժամանակին ասել ենք և մեր որևէ խոսքից չենք հրաժարվում»:

Իսկ ժամանակին Կոնգրեսը ասել է, որ Օսկանյանը մարտի 1-ի համար պատասխանատուներից մեկն է: Հիմա Կոնգրեսը, փաստորեն, պատրաստ է համագործակցել այն ուժի հետ, որին անդամակցել է մարտի 1-ի պատասխանատուներից մեկը, համենայնդեպս, ըստ Կոնգրեսի նախկինում ասածի` պատասխանատուներից մեկը: Փաստորեն, Կոնգրեսը չի հրաժարվում, որ Օսկանյանը պատասխանատվություն կրողներից մեկն է, սակայն նաև պատրաստ է համագործակցել այդ մեկի հետ: Եվ ուրեմն, ո՞րն է երաշխիքը, որ վաղը Կոնգրեսը չի հայտարարի պատասխանատուներից որևէ այլ մեկի՝ ասենք՝ Աղվան Հովսեփյանի, Սեյրան Օհանյանի, Միքայել Հարությունյանի կամ թեկուզ հենց Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Կոնգրեսից մեկը կհայտարարի, որ Կոնգրեսը նախկինում ամեն ինչ ասել է և իր խոսքերից չի հրաժարվում, բայց ռեժիմի դեմ պայքարի հարցում պատրաստ է համագործակցել լայն ճակատով:

Այսպիսով, աստիճանաբար կգա մի իրավիճակ, երբ որ Կոնգրեսը ռեժիմի դեմ պայքարի հարցում կհամագործակցի հենց ռեժիմի հետ, Ռոբերտ Քոչարյանի հետ, հետո՝ Սերժ Սարգսյանի հետ: Հասկանալի է, որ իրավիճակը բավական զավեշտալի և ուշագրավ կլինի, սակայն այն ամենևին էլ զարմանալի կամ անսպասելի չէ, քանզի արդեն իսկ նման բան եղել է մի անգամ: Չէ՞ որ Կոնգրեսը «ավազակապետությունը» կազմաքանդելու համար երկխոսում էր նույն այդ ավազակապետության հետ: Իրականում այս ամենը, իհարկե, տխուր է, որովհետև այս ամենը, այս տրանսֆորմացիաները և այսպես ասած՝ ռեժիմի հետ յուրօրինակ երկխոսությանը երկրորդ շրջանով մոտենալը վկայում է մի բանի մասին, որ ավազակապետության փոխարեն, վաղուց արդեն կազմաքանդվել է ժողովրդական կամ համաժողովրդական շարժումը, որովհետև եթե շարժումը կազմաքանդված չլիներ, այսօր այդ շարժման լիդերները չէին հայտարարի ռեժիմի դեմ պայքարելու համար ռեժիմի տարբեր մասնիկների հետ լայն համագործակցության պատրաստակամության մասին, քանզի երբ կա ժողովուրդ, երբ համագործակցում ես ժողովրդի հետ, ապա ռեժիմի ծվենների կարիք այլևս չկա: Իսկ եթե առաջացել է նման կարիք, կնշականի՝ պարզապես ժողովուրդ չկա:

Իսկ եթե մի հարցում ժողովուրդ չկա, ապա պարզ է արդեն, որ ինչ կարգախոսներով էլ առաջ գնա այդ հարցը, դրանում ժողովրդի և պետության համար առարկայական որևէ օգուտ չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում