«Ռուսաստանում Ջավախքի սփյուռքը» ՌԴ ղեկավարությանը կոչ է անում Վրաստանի քաղաքացիների համար հեշտացնել մուտքի արտոնագրի ռեժիմը։ Այս մասին գրում է medianews.ge-ն:
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Կրեմլի այդ քայլը կմեղմացներ վրացական իշխանությունների ագրեսիվ հռետորությունը Ռուսաստանի հանդեպ:
Բացի այդ, «Ռուսաստանում Ջավախքի սփյուռքը» գտնում է, որ դա բարի կամքի դրսևորում կլինի Ռուսաստանի կողմից` վրաց և ռուս եղբայրական ժողովուրդների միջև վստահությունը և ջերմ հարաբերությունները վերականգնելու տեսանկյունից:
Հիշեցնենք, որ Վրաստանը վերացրել է Ռուսաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի ռեժիմը: