Տիգրան Կարապետյանը իր նախընտրական քարոզչության ընթացքում նախատեսում է միայն հանդիպումներ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը`խոսելով նախընտրական քարոզչության ընթացքում իր անելիքների շուրջ:
«Մենք նախատեսել ենք հանդիպումներ ժողովրդի հետ, այլ ոչինչ չի լինելու»,- նշեց Տիգրան Կարապետյանը` հավելելով, որ օգնություններ և նմանատիպ ակցիաներ չեն լինելու, քանի որ նա դա համարում է ընտրակաշառք:
Հիշեցնենք, որ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու է մեծամասնական ընտրակարգով՝ Արտաշատի ընտրատարածքում:










































