«Բրյուս Ուիլիսը Five Against a Bullet մարտաֆիլմում կմարմնավորի գլխավոր դերերից մեկը»,– տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:
Ֆիլմը մեքսիկացի քաղաքական գործչի մասին է, ում հորը սպանում են թմրանյութերի վաճառքով զբաղվողները: Այնուհետև նա վարձում է աշխարհի տարբեր երկրներից լավագույն չորս թիկնապահներին: Ենթադրվում է, որ Ուիլիսը կխաղա նրանցից մեկի դերը:
Ֆիլմի սցենարը կգրի Ալեք Լիտվակը: Թե ով կզբաղվի ֆիլմի բեմադրմամբ, դեռ հայտնի չէ:











































