Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը պայմանավորվել են վերածնել երկու երկրները միացնող կամրջի կառուցման գաղափարը` Կարմիր ծովի Ակաբյան ծոցի վրայով:
Ինչպես տեղեկացնում է АПА-ն, հղում անելով արաբական ԶԼՄ-ներին, մոտ ապագայում ծրագիրն իրագործելու համար նախագիծ կկազմվի: Համանման աշխատանք կսկսի նաև Եգիպտոսի տրանսպորտի նախարարությունը:
«Աբդալլա բին Աբդել Ազիզ թագավորի կամրջի» շինարարությունը նախատեսված է սկսել եկող տարվա կեսերին: Ըստ սկզբնական հաշվարկների՝ կառուցման արժեքը կլինի մոտ 3 միլիարդ դոլար:
Երկու երկրներն իրար կապող կամուրջը կունենա 50 կմ երկարություն:
Փորձագետների կարծիքով՝ կամրջի կառուցումը մեծ օգուտ կբերի ինչպես Եգիպտոսին ու Սաուդյան Արաբիային, այնպես էլ Հյուսիսային Աֆրիկայի բոլոր արաբական երկրներին:











































