Ինչպես հաղորդում է Hollywoodreporter.com կայքը, աշխարհահռչակ դերասան Մայքլ Դուգլասն ապաքինվել է ծանր հիվանդությունից: Հիշեցնենք, որ Մայքլ Դուգլասի մոտ անցած տարվա օգոստոսին հայտնաբերվել էր կոկորդի քաղցկեղ:
Կայքի փոխանցմամբ, ուռուցքն ամբողջությամբ վերացել է, և հիմա դերասանն իրեն լավ է զգում: Ըստ դերասանի, սակայն, ինքը ստիպված է լինելու երկար ժամանակ շարունակել բուժումները և հանգստանալ, քանի որ բուժման գործընթացը բավականին տանջալից է եղել:
Քիմիաթերապիայի հետևանքով նա կորցրել էր մոտ 14 կգ, սակայն վերջին շրջանում բավականին կազդուրվել է:
Բացի այդ, դերասանը պատրաստվում է մասնակցել ֆիլմի նկարահանման: