Բեռլինի «Թեգել» օդանավակայանի մոտ 200 աշխատակիցներ ուրբաթ նախազգուշացնող գործադուլ են հայտարարել՝ ժամը 06.00-ից մինչև 09.30-ը, տեղի ժամանակով՝ 09.00-12.30, պահանջելով աշխատավարձի բարձրացում: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Գործադուլը կազմակերպել են Գերմանիայի ամենախոշոր Ver.di միության անդամները, որոնք համարվում են Globeground օդանավակայանի աշխատակիցներ: Ընկերությունը սպասարկում է Բեռլինի «Թեգել» և «Շենեֆելդ» օդանավակայանների ինքնաթիռները, ինչպես նաև մատուցում է այլ ծառայություններ:
«Այս պահին իրավիճակը բավականին հանգիստ է»,- ասել է օդանավակայանի մամլո ծառայության ներկայացուցիչը N-24 հեռուստաալիքի եթերում: Սակայն շատ չվերթներ հետաձգվել են, իսկ մի քանիսն՝ ընդհանրապես չեղյալ համարվել: «Շենեֆելդում» առայժմ գործադուլ չեն անում: Իսկ «Թեգելում» գործադուլին մասնակցել է մոտ 200-300 աշխատակից՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում 4 տոկոսով:
РИА Новости-ն տեղեկացնում է, որ Globeground ընկերությունում աշխատում է 1.5 հազար մարդ: Մի քանի տարի առաջ այն սեփականաշնորհվեց և այժմ Բեռլինի օդանավակայաններում մատուցում է, այսպես կոչված, «երկրային» ծառայությունների 80%-ը. ինքնաթիռները թռիչքի է պատրաստում և ընդունում թռիչքային գոտում:









































