Facebook սոցիալական ցանցում տապալվել է Coca-Cola ընկերության գովազդային ակցիան, որն իր ընթերցողներին կոչ էր անում հորինել «երջանիկ պատմություն»:
Ընկերությունն առաջարկում էր ֆեյսբուքյան իր խմբի ընթերցողներին «սոցիալական փորձի» շրջանակներում պատմություն հորինել. մասնավորապես՝ յուրաքանչյուր օգտատեր պետք է որևէ բառ գրեր, իսկ հաջորդը այն լրացներ մեկ այլ բառով, որպեսզի արդյունքում «ուրախ պատմություն» ստացվեր:
Սակայն ընթերցողները սկսել են ընկերության էջում վիրավորական հաղորդագրություններ թողնել և անվայելուչ արտահայտություններ գրել: Ընդհանուր առմամբ գրառման տակ թողնվել է 781 մեկնաբանություն: Արդյունքում ընկերության էջի կանոնները խախտած 70 օգտատեր հանվել են խմբից:
Էջի օգտագործման կանոններում նշվում է, որ դրանում չի կարելի թողնել վիրավորական գրառումներ կամ այնպիսի արտահայտություններ, որոնք կարող են վիրավորական լինել ուրիշների համար:
Այժմ էջից բոլոր անվայելուչ արտահայտությունները ջնջված են, դրանում կարելի է միայն տեսնել ակցիայի տապալման վերաբերյալ ցավակցական արտահայտություններ:











































