Friday, 12 06 2026
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է
13:50
Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին

«Երբ Հայաստանը կործանվում է, լռելու իրավունք չունի ոչ ոք»

Օհան Դուրյանն այլևս չկա, մենք կորցրել ենք ոչ միայն մտավորականի, հանճարեղ, աշխարհահռչակ դիրիժորի, այլև իսկական քաղաքացու, որը թեև Հայաստանում չէր ծնվել, երկար տարիներ չէր ապրել այստեղ, 2001-ին վիրավորված լքել էր հայրենիքը, բայց հետո վերադարձել էր, այսօրվա Հայաստանի բարօրության համար մղվել իսկական պայքարի: Օհան Դուրյանն այն արվեստագետն էր, որի համար արժանապատվությունը, երկրի քաղաքացի լինելն ավելին էին, քան իշխանությունների պարգևները, ի դեպ, որոնք մաեստրոն 2010-ի սեպտեմբերի առաջին օրերին հանձնեց իշխանություններին` որպես բողոքի նշան երկրում տիրող բարքերի և անառակության: Այսօր չկա մաեստրոն, չկա նաև նրա փափագած Հայաստանը, ժողովրդավար Հայաստանը, առանց խաբեբաների, առանց կաշառակերների, առանց մարդասպանների Հայաստանը: Նրա համար այդպես էլ անհասկանալի մնաց մեր մտավորականության որդեգրած` «ես մտավորական եմ, քաղաքականությամբ չեմ զբաղվում» կեցվածքը, ինչը մաեստրոն համարում էր հանցագործությանը հավասար մի բան, տկարության նշան, քանի որ, ըստ նրա, երբ Հայաստանը կործանվում է, լռելու իրավունք չունի ոչ ոք:
1922 թվականին Երուսաղեմում ծնված, կոմպոզիցիա և խմբավարություն ուսանած, Եվրոպայում համերգային շրջագայությունների մեկնած երաժիշտը 19 համերգով հանդես է գալիս Լայպցիգի Գևանդհաուսի նվագախմբի հետ, 1966-1968-ին Լայպցիգի օպերային թատրոնում նրա ղեկավարությամբ «Դոն Կառլոսն» է ներկայացվում։ Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։ Նա աշխատել է որպես Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, սակայն 2001թ. մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի որոշմամբ, մաեստրոն հեռացվեց գլխավոր դիրիժորի պաշտոնից, որից հետո լքեց Հայաստանը և ստանձնեց Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պարտականությունը: «Ես վիրավորված եմ: Քաղաքակիրթ որևէ երկրում մարդու հետ այնպես չեն վարվում, ինչպես վարվեցին ինձ հետ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Սա վայրագություն է: Ֆրանսիայի նման երկիրը թողել-եկել եմ, որ կյանքիս վերջին տարիներն անցկացնեմ Հայրենիքում, սակայն ստիպված եմ ամենավերջին տարիներս անցկացնել պանդխտության մեջ. սա ոչ այլ ինչ էր իշխանությունների կողմից, քան ոճրագործություն, ապուշություն», – 2002թ. «Ա1+»-ին ասել էր Օհան Դուրյանը: «Ես Ֆրանսիայի քաղաքացի եմ: Ես հանձնել եմ ՀՀ իմ անձնագիրը: Հայաստանը ոչինչ է ինձ համար, այլևս ոչինչ», – ասել էր Դուրյանը:
Ավելի ուշ մաեստրոն վերադարձավ հայրենիք` մղվելով ակտիվ քաղաքական պայքարի, 2007-ից սկսված շարժման հետ էր մինչև կյանքի վերջին պահը: 2008-ի հուլիսի 11-ին վատառողջ մաեստրոն Հյուսիսային պողոտայում էր, ժողովրդի կողքին, հպարտանում էր ազատության համար պայքարող քաղաքացիներով, քաղբանտարկյալներով։ «Համբուրում եմ բոլորիդ մեկ առ մեկ, հպարտ եմ ձեզանով, դուք մեր ազատության ամրոցի սյուներն եք։ Իմացեք, ձեզ պահելուց սարսափում են, ազատելուց ավելի են սարսափում։ Աղոթում եմ ձեզ համար, այս տարիքիս խոնարհվում եմ ձեր առջև` ձեր համբերության, կամքի ու հզորության համար։ Նույնիսկ ինձ մեղավոր եմ համարում, որ ոմանց անձամբ չեմ ճանաչում։ Աղոթում եմ մեր մոտալուտ հաղթանակի, ձեր և մեր` բոլորիս ազատության համար», – ասում էր Օհան Դուրյանը։
Մաեստրոն մահացավ` համոզված լինելով, որ պայքարը հասնելու է հաղթանակի, որ ժողովուրդը չի կարող պարտվել: Նրա վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերը հայրենիքի հետ էին: Նրա այրու` Ալիս Դուրյան-Շամիրյանի ասելով, մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար, և որոնց հոգեվարքի պահին անգամ չափ տվեց… մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն՝ այն անսահման և անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց` ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան», – ասել է Ալիս Դուրյան-Շամիրյանը` կոչ անելով միասնաբար աղոթել մաեստրոյի հոգու հանգստության համար:
Նա գնաց` այդպես էլ չտեսնելով իր իսկ փափագած նոր իշխանությունը, նոր Հայաստանը, բայց համոզված, որ պայքարը հասնելու է հաղթանակի: Միայն թե, մաեստրոյի խոսքերով, այսօր բոլորս պետք է զբաղվենք մեր ճակատագրով, մեզանից ոչ ոք իրավունք չունի լռելու և համակերպվելու:
Հավիտենական փառք քեզ, ՄԱԵՍՏՐՈ…
«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում