Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվից 170 կիլոմետր հեռավորության վրա ընկած Ղուբա քաղաքում իրավիճակն այսօր շարունակում է մնալ կայուն:
Քաղաքը շարունակում են վերահսկել երեկվա զանգվածային անկարգությունների պատճառով այնտեղ մտցված ներքին զորքերը: Ոստիկանությունն առավոտից քաղաքի կենտրոնում գործում է խստացված ռեժիմով: Միևնույն ժամանակ, երեկ Ղուբա մտցված զրահատեխնիկան դուրս է բերվել քաղաքից:
Սոցցանցերի միջոցով ղուբացիները հայտարարում են, որ իրենք մտադիր են շարունակել իրենց ակցիաները: Միևնույն ժամանակ ոչինչ չի նշվում նրանց նպատակների ու պահանջների մասին:











































