Ինդոնեզիայում մի ուսուցիչ, գազի և արգելակման ոտնակները շփոթելով, ուրբաթ օրը իր մեքենայով վթարի է ենթարկվել՝ հարվածելով դպրոցական երեխաների խմբին, ինչի հետևանքով 17 երեխա հոսպիտալացվել է,- հաղորդում է Associated Press գործակալությունը:
Ըստ քաղաքի ոստիկանության տեղակալ փոխգնդապետ Պրանյոտոյի տվյալների՝ 22-ամյա ուսուցչուհին հարվածել է մարմնամարզությամբ զբաղվող երեխաների խմբին, երբ փորձել է դուրս գալ դպրոցի մոտակայքում գտնվող կայանատեղից:
Այնուհետև, խուճապի մատնվելով և գազի ու արգելակման ոտնակները շփոթելով՝ ճանապարհին հարվածել է կրտսեր դասարանի երկու դպրոցական երեխաների:
Բոլոր վիրավորված երեխաները հոսպիտալացվել են: Երեք երեխա գտնվում են ծանր վիճակում:









































