Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ` քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) ներկայացնող, Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքն առաջարկել է «Եվրատեսիլ 2012»-ում կատարել քրդերեն կամ հայերեն երգ:
Նա ընդգծել է, որ վերջին տարիներին «Եվրատեսիլ»-ում Թուրքիայի ներկայացուցիչները կատարել են անգլերեն և ոչ թե թուրքերեն, և որ այս անգամ անգլերենին կարող են փոխարինել քրդերենը կամ հայերենը: Նա հավելել է, որ եթե «Եվրատեսիլ 2012»-ում Թուրքիան ներկայացնի քուրդ ներկայացուցիչ և կատարի քրդերեն երգ, ապա դա լուրջ ուղերձ կլինի աշխարհին:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2012»-ում Թուրքիան ներկայացնելու է հրեական ծագում ունեցող Ջան Բանոմոն, որը հանդես է գալու Love Me Back անգլերեն երգով: