Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ`Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արևմուտքի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր պատերազմին.
«Ադրբեջանը երբեք չի վերածվի հենակետի Իրանի դեմ ռազմական օպերացիայի դեպքում: Իրանն Ադրբեջանի հարևանն է: Ադրբեջանը շահագրգռված է բոլոր վիճելի հարցերի լուծման մեջ: Ինչ վերաբերում է Իսրայելի հետ մեր կնքած ռազմական գործարքին, ապա Ադրբեջանն անկախ պետություն է, և նրա գործն է այս կամ այն երկրի հետ ռազմական, քաղաքական և այլ ոլորտներում համագործակցելը: Դրա համար էլ այլ երկրների կողմից այդ հարցում ցուցաբերած միջամտությունը կատարելապես անտեղի ու անիմաստ է»:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ Իսրայելն Ադրբեջանին տրամադրելու է 1.6 միլիարդ դոլարի սպառազինություն (անօդաչու թռչող սարքեր ու հակաօդային պաշտպանության համակարգեր), Թեհրանում Ադրբեջանի դեսպանը պարզաբանումներ տալու համար կանչվեց Իրանի ԱԳՆ:







































