Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Մենք պաշտպանում ենք ոչ թե Սիրիայի վարչակարգին, այլ արդարությունը. Սերգեյ Լավրով

Սիրիայում Ռուսաստանը պաշտպանում է ոչ թե կառավարող վարչակարգին, այլ արդարությունը, սիրիացի ժողվրդի խաղաղ ժողովրդավարական ընտրությունների սուվերեն իրավունքը՝ ընտրել այն կառավարությունը, որն ինքն է ուզում: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյսկայա գազետա» թերթին տվածղ հարցազրույցում։

Նրա խոսքերով՝ Մոսկվան իր գործողությունները տանում է այդ ուղղությամբ, որոնք «միանգամայն համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքներին և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքին»:

«Մենք համոզված ենք, որ այդ նպատակին հասնելու ճանապարհը Սիրիայի բոլոր քաղաքական ուժերի և էթնոկոնֆեսիոնալ խմբերի ներքին երկխոսության մեջ է: Այլընտրանքը կործանիչ քաղաքացիական պատերազմն է»,- ընդգծել է Լավրովը:

Նախարարը համոզված է, որ ներքին հակամարտության կողմերից մեկին օգնություն ցուցաբերելու գիծը խաղաղություն չի բերի, ընդհակառակը, կհանգեցնի առանց այն էլ պայթյունավտանգ իրավիճակի հետագա սրմանը և հարված կհաացնի միջազգային կայունությանը:

Ուստի Լավրովը կոչ է արել մշակել ընդհանուր մոտեցումներ Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ, որոնք կնպաստեն խնդրի խաղաղ կարգավորմանը և չեն հակասի միջազգային իրավունքի նորմերին:

Այնուամենայնիվ, նախարարի խոսքով, վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ Արևմուտքը հրաժարվում է Սիրիայի հարցում համատեղ աշխատելուց:

Լավրովը նշել է, թե այնպիսի տպավորությւն է, որ իրենք այժմ շարժվում են արհեստական սխեմայով, որը հիմնված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների սխալ պատկերի վրա: Այստեղից էլ գալիս են տարբեր մոտեցումները:

Նախարարը համոզված է, որ քանի դեռ գոյություն ունի «լիբական փորձի» վրա հիմված կարծրատիպը, միջազգային հանրությունն այպես էլ չի կարողանա իրական օգնություն ցուցաբերել սիրիացի ժողվրդին: Սիրիայի ճգնաժամը կարելի է հաղթահարել միայն իշխանությունների և ընդդիմադիր խմբերի միջև համընդհանուր երկխոսության միջոցով՝ առանց դրսի միջամտության:

Նախարարը հույս է հայտնել, որ Սիրիայում տեղի ունեցած հանրաքվեի փաստը վկայում է այն մասին, որ ժողովրդի մեծ մասն աջակցում է երկրում իշխանությունների կողմից անցկացվող բարեփոխումներին:

«Այսօր արաբական աշխարհը խոր տրասնֆորմացիաների շրջան է ապրում: Մարդիկ վճռականորեն ձգտում են ձեռք բերել քաղաքական իրավունքներ և ազատություններ, սոցիալական արդարություն և ավելի լավ կյանք: Այդ պահանջները մենք պաշտպանել ենք հենց սկզբից: Ընդ որում, մենք կարծում ենք, որ արաբ ժողովուրդները կարող են և պետք է իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշեն՝ առանց իրենց ներքին գործերին միջամտության»,- ասել է Լավրովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում