«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում լինելու է նաև ՕԵԿ մամլո խոսնակ Սուսաննա Աբրահամյանը:
«Ըստ մեր տեղեկությունների` Աբրահամյանը ցուցակում լինելու է երկրորդ կինը` Հեղինե Բիշարյանից հետո: Սուսաննա Աբրահամյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չկա. «Դա Ձեր սեփական կարծիքն է ու Ձեր տեսակետը: ՕԵԿ-ի ցուցակը դեռևս քննարկման փուլում է գտնվում: Առաջիկայում ՕԵԿ-ի համագումարն է, որի ժամանակ կհրապարակվի ցուցակը, ինչի մասին նաև Դուք կտեղեկանաք»:
«Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի համագումարը տեղի կունենա մարտի 3-ին»,- հավելում է թերթը:









































