Thursday, 18 06 2026
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Յուրաքանչյուր համաներում հարված է պարտաճանաչ հարկատուներին. վարչապետ

Յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետև պետությունը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում քննարկվող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ և գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժ-տուգանքներից։

«ԱԺ-ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը։ Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, և դրանք օբյեկտիվ պատճառներով են ձևավորվել»,- ասել է վարչապետը։

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել 2011 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի հաշվետվությունը։

ՀՀ կառավարությունը թույլատրել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015 թ. մարտի 3-ը։ Ընկերությունը, ուր աշխատում է 540 մարդ, կարի ծառայություններ է իրականացնում եվրոպական մատակարարի տրամադրած հումքով և 2008 թվականից ի վեր կատարել է 1.88 մլրդ դրամի ծառայություն։ Որոշման շնորհիվ կպահպանվեն աշխատատեղերը, կստեղծվեն նորերը և 2014 թ-ին 2011 թ. համեմատ կկրկնապատկվի արտահանվող արտադրանքի ծավալը։

Իր երկու որոշմամբ գործադիրը սահմանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հաստիքները, հաստատել ծառայության կանոնադրությունը, ուժը կորցրած ճանաչել նախկին որոշումներից մեկը։ Այս ամենի շնորհիվ կբացառվեն միմյանց կրկնող ստորաբաժանումները և գործառույթները, կապահովվի 2012 թ. հունվարի 7-ին ուժի մեջ մտած «Հայաստանի փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի կիրարկումը։

Փոփոխելով և լրացնելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, կառավարությունն ակնկալում է դրանով իսկ հստակեցնել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012 թթ. միջոցառումների մի շարք կետերի արդյունքները և կատարման ժամկետները, ծրագիրը համահունչ դարձնել ՀՀ օրենքների դրույթներին, ՀՀ կառավարության ծրագրերին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում