Եվրոպական Միությունը կոչ է անում Արևելյան Երուսաղեմը ճանաչել որպես Պաղեստինի մայրաքաղաք: Այս մասին ասվում է Եվրամիության զեկույցի մեջ, որը հայտնվել է մամուլում. հաղորդում է RBC-ն` հղում անելով բրիտանական BBC-ին: Փաստաթղթում Եվրամիության ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում հրաժարվել իսրայելական այն պետական գերատեսչությունները այցելելուց, որոնք գտնվում են Արևելյան Երուսաղեմում, ինչպես նաև կոչ է արվում բոյկոտել այն արտադրանքը, որն այդ շրջանից է:
«Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է, որ Պաղեստինի անկախության ճանաչումն սկսել է Բրազիլիան, ապա նրան հետևեցին Արգենտինան, Բոլիվիան, Էկվադորը, Չիլին: