Այսօր Հայաստանում իրենց գոյությունը, լավ թե վատ, պահպանում են 16 հազար գլուխ էշ։ Հայերը նրանց հիմնականում օգտագործում են բեռնակրության համար, ավելին, էշերին ավելի շատ են առավելություն տալիս, քան ձիերին, որովհետև նրանք քիչ սնունդով են բավարարվում։ Ամեն դեպքում, այս տանջված և հայերի ձեռքին տանջվող կենդանիները, ինչպես տեղեկացանք գյուղնախարարության անասնաբուծության և տոհմային գործերի վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանից, հունվարի 1-ից մինչ օրս ավելացել են 320-ով։