Sunday, 21 06 2026
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր

Իշխանությո՞ւնը պահել, թե՞ զինվորին

Բանակում հերթական մահվան մասին ստացվող տեղեկությունները կարծես թե դարձել են Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացների, այսպես ասած, դադարներ՝ ողբերգական դադարներ:

Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացը իր որակով, իր օդիոզ սուբյեկտների ամբողջությամբ, իր մականունավոր հերոսներով, կիսաքրեական կամ քրեական հեղինակություններով, օրակարգում առկա լրջագույն խնդիրներով և դատարկվող երկրով, արդեն իսկ ողբերգություն է, բայց երբ բանակից ստացվում է մահվան հերթական գույժը, այդ ամենն անմիջապես նահանջում է մի պահ և բոլորը մնում են կարկամած՝ լավ, մինչև ե՞րբ պետք է Հայաստանի բանակում «վիճակախաղային» հաճախակիությամբ ընդհատվի հայաստանցի պատանիների և երիտասարդների կյանքը: Եվ մենք հասել ենք փաստացի մի եզրի, երբ այդ դեպքերը լսելիս արդեն ասելու բան չունենք: Ինչ ասենք, ում ասենք, ինչպես ասենք: Այլևս ինչպես ասենք Հայաստանի պաշտպանության նախարարին, Գերագույն գլխավոր հրամանատարին, որ պետք է ձեռնարկել անհապաղ և կտրուկ քայլեր, որ մեր երիտասարդները բանակում այլևս դադարեն միմյանց սպանել ու խոշտանգել, որ սպաներն էլ դադարեն զինվորներ սպանել ու մնալ անպատիժ, որ մեր բանակը դադարի խաղաղ պայմանների «մսաղաց» լինել մեր իսկ որդիների համար: Այլևս ինչ լեզվով ասենք, այլևս ինչ լեզվով լացեն ոորդեկորույս մայրերը, որ Պաշտպանության նախարարությունը, դրա հրամանատարական կազմը մի կես բերան ներողություն խնդրի նրանց որդու կյանքի անվտանգությունն ապահովել չկարողանալու համար: Վերջապես երբ են այդ հրամկազմում գիտակցելու, որ սպանվողները կամ «ինքնասպանվողները» մարդ են, իրենց պես մարդ, իրենց որդիների պես մարդ, և մի պահ թող պատկերացնեն, եթե կարող են, թե ինչպես կվարվեին իրենք, եթե բանակում զոհվեին իրենց որդիները:

Հասկանալի է, որ նրանք դժվար էլ պատկերացնեն նման բան, որովհետև իրենց որդիները կիլոմետրերով հեռու են պահվում բանակից, պահվում են փափուկ, ոսկեջրած իրականության մեջ, բայց թող մի պահ շատ ջանք թափեն ու պատկերացնեն: Եվ եթե չխելագարվեն այդ պատկերացումներից, այդ ապրումներից, թող սկսեն լրջորեն մտածել իրավիճակը փոխելու ուղղությամբ անելիքների մասին: Թեև նրանց մտածելու լիմիտն էլ վաղուց սպառվել է: Հանրությունը նրանց շատ տվեց մտածելու հնարավորություն: Հանրությունն, օրինակ, բավական քարտ-բլանշ տվեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որ նա կարողանա բանակում կատարել արմատական վերանայումներ, կադրային լուծումներ գտնի, նաև հասարակության աջակցությունից օգտվի: Բայց Սեյրան Օհանյանը չկարողացավ դուրս գալ բանակի կառավարման ավանդական պատկերացումներից և ընդամենը սկսեց հասարակության մեջ թշնամիներ փնտրել: Դրա հետևանքը այն է, որ բանակում շարունակում է իր համար անարգել գոյություն ապահովել բանակի թշնամին, հասարակության թշնամին, որ խժռում է հայ զինվորների կյանքը: Իսկ Սեյրան Օհանյանը փաստորեն կատարեց իր ընտրությունը ու նրան մնացել է հրաժարական տալ, որովհետև իր կատարած ընտրությունից հետո այլ բան չի մնում, եթե Օհանյանը չի ցանկանում վերջնականապես և անբեկանելիորեն մնալ բանակում տեղի ունեցած սպանությունների համար արդեն անմիջական պատասխանատվության տակ: Հետևաբար, պաշտպանության նախարարը կամ անհապաղ պետք է փոխի իր ընտրությունն ու հասարակության մեջ թշնամիներ որոնելու փոխարեն զբաղվի բանակում բույն դրած «թշնամիներով», կամ էլ պետք է գոնե հրաժարական տա՝ սպայի պատվից ելնելով: Բայց իրավիճակը թերևս վաղուց է դուրս եկել պաշտպանության նախարարի կալիբրից և հայտնվել Գերագույն գլխավոր հրամանատարի ծիրում: Մինչդեռ այդ մակարդակում բանակը հայտնվել է բոլորովին այլ լույսի ներքո դրսևորվող ուշադրության կենտրոնում:

Խոսքը վերաբերվում է արտակարգ դրության մասին օրենքի նախագծին, որն այս օրերին որպես անհետաձգելի քննարկվում է խորհրդարանում: Կասկած չկա, որ օրենքը գտնվում է անմիջականորեն նախագահի նստավայրի՝ Սերժ Սարգսյանի ուշադրության ներքո: Ու հայտնի է նաև, որ օրենքի այսպես ասած գլխավոր ինտրիգը բանակի խնդիրն է: Մինչդեռ, որևէ նորմալ երկրում, ուր իշխանությունը հաշվետու է սեփական քաղաքացիներին, բանակի խնդիրը՝ իրար հաջորդող ողբերգությունների շղթայի պայմաններում, հենց այդ կտրվածքով էր առաջին հերթին հայտնվելու թե նախագահի նստավայրի, թե խորհրդարանի ուշադրության կենտրոնում: Մինչդեռ այսօր իշխող մեծամասնությունն ընդամենը փորձում է օրենքի տեսք տալ բանակը ներքաղաքական անցանկալի պահերին քաղաքացիների դեմ հանելու օրենքի նախագծին, փոխանակ մտածելու բանակում զինվորների անվտանգությունը ապահովելու մասին, բանակում համակարգային էական փոփոխություններ կատարելու մասին: Այդ իրավիճակը լավագույնս վկայում է, ցավոք սրտի, թե ինչ անտարբերություն է տիրում իշխանության ամենավերին օղակներում բանակում տեղի ունեցող ողբերգական միջադեպերի հանդեպ, և որքան թերագնահատված է, որքան արժեզրկված է մարդ հասկացությունը բանակում:

Միևնույն ժամանակ, նաև պարզ են պատճառները, թե ինչու է իշխանությունն անտարբեր: Ինչ խոսք, իշխանությունն ինքն էլ չէր ցանկանա, որ իրավիճակը բանակում լիներ այդպես ողբերգական, բայց խնդիրն այն է, որ դրա դեմն առնելու համար պետք է լրջորեն սանձել բանակի, այսպես կոչված, դաշտային գեներալակազմին: Մինչդեռ այդ դաշտային մտածողության և հոգեբանության տեր մարդիկ են, որ նպաստում են իշխանության վերարտադրությանը ընտրական գործընթացներում: Այսինքն` Հայաստանի իշխանության համար կշեռքի մի նժարին իշխանությունը պահպանելու հարցն է, իսկ մյուս նժարին՝ զինվորների կյանքը պահպանելու հարցը: Եվ այդ պայմաններում իշխանությունն ընտրում է իր դիրքերը, չցանկանալով հատկապես ընտրություններից առաջ նեղացնել գեներալներին: Իսկ զինվորների կյանքը՝ ինչպես դասավորվի: Եթե ինչ- որ բան էլ տեղի ունենա, ապա կարելի է նենգափոխել իրողությունները, հասարակության մեջ թշնամիներ որոնել, գործի դնել քարոզչական բոլոր լծակներն ու լռեցնել հանրության ձայնը, խլացնել իշխանական աղմուկով: Իսկ այդ հարցում էլ, հանուն արդարության պետք է նկատել, իշխանությանը զգալիորեն օգնում է հասարակության մի ստվար հատվածի անտարբերությունը: Բանն այն է, որ մի ստվար զանգվածի համար խնդիրը կշիռ և նշանակություն է ձեռք բերում ցավին անմիջականորեն առնչվելու դեպքում միայն, ինչից էլ բնականաբար օգտվում է իշխանությունը: Մինչդեռ հասարակությունը պարզապես իրավունք չունի լինել անտարբեր, քանի որ, դժբախտաբար, ոչ ոք չգիտե, թե հաջորդն ում գույժը կարող է գալ բանակից:

Կարծես թե ակնհայտ է, որ առանց հանրային հոծ ճնշման՝ իշխանությունը մտադիր չէ բանակում գնալ էական քայլերի: Միևնույն ժամանակ, այստեղ անհրաժեշտ է քաղաքացիական ճնշում՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար, որովհետև քաղաքացիներն այս դեպքում հանդես են գալիս որպես բանակի տերեր և տիրոջ իրավունքով են պահանջներ ներկայացնում զինուժում առկա իրավիճակը փոխելու համար: Այսինքն` պետք է հնարավորինս զերծ մնալ քաղաքական միջամտությունից և ճնշումներից, կամ ավելի ճիշտ՝ կուսակցական: Այդ դեպքում իշխանությունը կարող է ստանալ քարոզչական շահարկման հերթական առիթը, մինչդեռ եթե իշխանությունը շահարկման առիթներ է փնտրում, հասարակությանն անհրաժեշտ է փնտրել հայ զինվորի անվտանգության երաշխիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում