Sunday, 05 07 2026
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը

Տիգրանի ինքնասպանությունը ճանաչողների համար ցավալի ու անսպասելի էր

Տիգրանին ճանաչողներից ովքեր այս օրերին լսել էին 34-ամյա Տիգրան Գևորգյանի ինքնասպանության մասին` խորը ցավ էին ապրել: Երեկ, երբ դեռ Տիգրանի դիակը չէր հանձնվել հողին, «Առաջին լրատվական»-ը փորձեց մի քիչ ավելին իմանալ նրա մասին:

Մինչ այդ հիշեցնենք, որ փետրվարի 27-ին, առավոտյան ժամը 08.35-ին «1-02» ծառայությունից տեղեկատվություն էր ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ` Հրազդան գետում, հայտնաբերվել է դիակ: ԱԻՆ փրկարարների ուժերով Հրազդան գետից դուրս էր բերվել Երևանի Ա. Ավետիսյան փողոցի թիվ 78 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ, 1978թ. ծնված Տ. Գևորգյանի դին: Ավելի վաղ «Առաջին լրատվական»-ը տեղեկացրել էր, որ Տ. Գևորգյանը դեպքի վայր էր գնացել իր «Տոյոտա Ռավ-4» ավտոմեքենայով, որի մեջ հայտնաբերվել էր մեկ շիշ բացված կոնյակ, որի մեջ շատ քիչ քանակությամբ կոնյակ է մնացած եղել: Նա իր ավտոմեքենայով եկել էր դեպքի վայր, այն թողել հենց կամրջի վրա ու ցած նետվել: Արաբկիրի բնակիչ Տ. Գևորգյանը ամուսնացած էր, ուներ 3 տարեկան երեխա: Ավելի ուշ ոստիկանությունից հայտնել էին, որ Գևորգյանը աշխատել է «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության Հյուսիսային պողոտայում գտնվող բաժնում, որպես բաժնի ղեկավար: Թե կոնկրետ ինչն է եղել ինքնասպանության դրդապատճառը` ընտանեկան խնդիրները, թե այլ պատճառներ` դեպքից անմիջապես հետո դեռ հայտնի չէին: Հայտնի չէ նաև, թե տուժողը ինքնասպանություն գործելիս ալկոհոլ օգտագործա՞ծ վիճակում է եղել, թե՞ ոչ: Դա կպարզվի համապատասխան փորձաքննությամբ: Բայց նախնական զննությամբ տուժողի դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ առավել հավանական է հենց ինքնասպանության վարկածը:

Երեկ Տիգրանի հարևանների հետ զրույցներից պարզվեց, որ նա շատ հարգված ընտանիքի հարգված զավակ է եղել. շատ զուսպ, խելացի, համեստ ու զարգացած մարդ: Հարևանները երբեք նրան չեն տեսել ավելորդ կամ որևէ անշնորհք բան անելիս, հարբած կամ խմած վիճակում: Իսկ այն հասցեում, որտեղ գրանցված է, Տիգրանի ծնողների տունն է, որտեղ երկար տարիներ ապրելուց հետո մոտ մեկ տարի առաջ էր իր նորաստեղծ ընտանիքով առանձնացել: Նույն Արաբկիր համայնքում նա նոր տուն էր գնել: Տիգրանին ճանաչողները երբեք չեն լսել, որ ընտանիքում անհաշտություններ լինեն, կնոջ և ծնողների հետ միշտ եղել նորմալ հարաբերությունների մեջ: Վերջին անգամ նա ծնողների տուն է եկել դեպքի նախորդ օրը` փետրվարի 26-ին: Նրան այդ օրն են տեսել և տրամադրության մեջ որևէ կասկածելի, տագնապահարույց բան չեն նկատել: Մինչև դեպքը` մոտ մեկ տարի աշխատել է «Ռոսգոսստրախում», իսկ մինչ այդ աշխատել «Յունիբանկում» և պատասխանատու պաշտոն զբաղեցրել: Հայրը բուհերից մեկում դասախոս է եղել, այժմ ինչ-որ գործերով գործուղումների է գնում Աֆրիկա և այս պահին դեռ Հայաստանում չէ: Տիգրանի քույրը ևս արտերկրում է` Ռուսաստանի Դաշնությունում: Երեկ նրանց վերադարձին էին սպասում, որպեսզի Տիգրանի դիակը հանձնեն հողին:

Հ.Գ. Իհարկե, այս տեղեկությունները դեռ նախնական են, սակայն հիմք են տալիս ենթադրելու, որ եթե Տիգրանի ընտանիքում ամեն ինչ նորմալ է եղել, ուրեմն նրա ինքնասպանության դրդապատճառները պետք է փնտրել աշխատանքային կամ ինչ-որ անձնական խնդիրների մեջ: Համենայնդեպս, ինքնասպանության փաստը վկայում է, որ նրա մարդկային հնարավորությունները չեն ներել, որպեսզի նա հարմարվի նոր ստեղծված ինչ-որ իրավիճակի, և չի բացառվում, որ մինչ այդ նա փորձել է այդ հարմարվողականությունը ձեռք բերել կոնյակի միջոցով, որը ևս չի ստացվել… Այժմ պետք է պարզել` արդյոք նրա աշխատավայրում ամեն ինչ նորմա՞լ է եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում